Բացօթյա ապօրինի առեւտուր անելիս հայտնաբերվել է նախկինում 3 անգամ դատված անձ, ով ներգրավել 14-ամյա դեռահասի

388

Երեւանի քաղաքապետարանը փողոցում ապօրինի առեւտրով զբաղվողների հետ շարունակում է քննարկումները, մինչեւ խնդիրը վերջնական լուծում ստանա: Իսկ մինչ այդ փողոցային առեւտուրն արգելելու նպատակով քաղաքապետարանը ոստիկանության հետ սահմանել է նաեւ երեկոյան հերթապահություն:

«Հյուսիսային պողոտայում բացօթյա ապօրինի առեւտուր իրականացնելիս հայտնաբերվել է նախկինում 3 անգամ դատապարտված անձ, ով փողոցային առեւտրի մեջ էր ներգրավել 14-ամյա դեռահասի: Դեպքի առնչությամբ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկվել են համապատասխան քայլեր»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի ժ/պ Հովիկ Սաֆարյանը:

«Փողոցային անօրինակ առեւտուրը վերացնելը ոչ միայն օրենքի, այլեւ քաղաքացիների պահանջն է՝ ունենալ մաքուր փողոցներ եւ առողջարար սննդամթերք»-ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Загрузка...