Թիվ 513 երթուղին որոշ օրերի սպասարկվել է անկանոն. երթուղին սպասարկող ընկերությունը զգուշացվել է

90

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2019թ. հունվարին ստացվել է 221 հեռախոսազանգ:

Նախարարության «թեժ գծին» զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ Փարպի-Բազմաղբյուր-Ղազարավան թիվ 513 երթուղին որոշ օրերի սպասարկվել է անկանոն: Ահազանգը համապատասխան գրությամբ ներկայացվել է տեսչական մարմնին՝  վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով:

Երթուղին սպասարկող ընկերությունը տեսչական մարմնի կողմից զգուշացվել է փոխադրումներում խախտումները բացառելու վերաբերյալ:

Մեկ այլ քաղաքացու բողոքն էլ վերաբերում էր Թալինի ճանապարհահատվածում առկա մերկասառույցին, որի պատճառով իր վարած մեքենայով վթարի է ենթարկվել: Տեղում անցկացված ստուգմամբ պարզվել է, որ ճանապարհի սառցակալման պատճառը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից սպասարկվող խմելու ջրի խողովակի վթարն է: Վթարի հետևանքները վերացվել են նույն կազմակերպության կողմից:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով և պահպանել ավտոճանապարհներին սահմանված արագությունը:

Նույն ժամանակահատվածում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով 219 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ:

Загрузка...