Ա.Գևորգյանն էժանագին ստերի միջոցով ամեն կերպ ցանկանում է խոչընդոտել ՀԲՖ-ի շուրջ բարձրացած սկանդալի հանգուցալուծմանը

366

Հայկական բռնցքամարտում կրքերը դեռ չեն հանդարտվում, ավելի ճիշտ ՝ ՀԲՖ «նախագահ» Արթուր Գևորգյան կոչեցյալն ամեն կերպ ցանկանում է խոչընդոտել բռնցքամարտի շուրջ բարձրացած սկանդալի հանգուցալուծմանը:
Հիշեցնենք , որ 2018 թվականի տարեվերջին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց ԱԻԲԱ-ի կողմից հաստատված փաստաթուղթ, որը փաստում էր, որ անցկացվել է փորձաքննություն, ինչի արդյունքում պարզվել է , որ ՀԲՖ նախագահի ընտրությունները անցկացվել են խարդախություններով, և այդ իսկ պատճառով չեն կարող համարվել ոչ լեգալ, ոչ էլ լեգիտիմ: Իսկ հիմա Արթուրը հանդես է գալիս հայտարարությամբ, որ ԱԻԲԱ-ում նմանատիպ փաստաթղթի մասին ընդհանրապես տեղյակ չեն և ինքը նման նամակ չի տսացել:
Ուղղակի ծիծաղելի է , թե ոնց է Արթուրը «կռուտիտ» լինում: Դե արի ու մի ասա այ Արթուր ջան, եթե դու տենց նամակ չես ստացել «ԱԻԲԱ»-ի կողմից, դա ավելի վատ է քեզ համար, քանզի դրանով ԱԻԲԱ-ն ուղղակիորեն ոտքերն է սրբում քո անվան վրա: Ստելուն էլ չափ ու սահման կա, և պետք չի մոռանալ, որ հիմա էլ աներ-հայրիկդ չկա, որ քեզ գրկի ու չթողնի որ խաթրիդ կպնեն:
Ես , որպես ՀՀ քաղաքացի Արթուրի հայտարարությունը դասում եմ որպես դատարկ և ոչ մի իմաստ չկրող բառերի շարքին, քանզի չեմ կարող լուրջ վերաբերվել այն մարդու խոսքերին, ով տարիներ շարունակ լինելով «Վովայի շողք» նախագահել է բռնցքամարտի ֆեդերացիան և ոչ օգուտ է տվել, ոչ էլ որևէ ներդրում արել հայկական բռնցքամարտի զարգացման գործում:
Համոզված եմ, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք Արթուր Գևորգյան կոչեցյալի «տրաքելուն» և հայկական բռնցքամարտը վերջապես կազատվի նման աղետալի երևույթից:

 

Եթե Ա.Գևորգյանը տեղյակ չէ ԱԻԲԱ-ի նամակից, ապա ավելի վատ իր համար, դա նշանակում է, որ ԱԻԲԱ-ն ոտքերն է սրբում նրա անվան…

Geplaatst door Ani Avetisyan op Maandag 4 februari 2019

Загрузка...