Ջենիֆեր Լոուրենսը նշանվել է

105

Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը եւ Կուկ Մարոնին նշանվել են։ Զույգի սիրավեպի մասին հայտնի է դարձել նախորդ տարվա ամռանը, երբ նրանց նկատել էին ժամադրության ընթացքում։

Աշննան արդեն Լոուրենսը եւ Մարոնին միասին մասնակցեցին «Ֆավորիտուհին» ֆիլմի պրեմիերային՝ հաստատելով հարաբերությունների մասին տեղեկությունները։

Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են դերասանուհու նշանադրության մասին. զույգին նկատել են ռոմանտիկ ընթրիքի ընթացքում, Ջենիֆերի ձեռքին խոշոր քարով մատանի է եղել։ Ավելի ուշ տեղեկատվությունը հաստատել է նաեւ դերասանուհու գործակալը․Կուկն իսկապես առաջարկություն է արել Լոուրենսին։

Կուկ Մարոնիի մասին շատ բան հայտնի չէ. նա Հոլիվուդի աշխարհից չէ, ձգտում է փակ կյանք վարել։ 34-ամյա Մարոնին Gladstone Gallery ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենն է։

Загрузка...