Լապշինի բանտից ազատ արձակման գործընթացին նպաստել է նաև Գագիկ Ծառուկյանը

216

Արդեն մի քանի շաբաթ Հայաստանում է գտնվում բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը, ով եղել է 140 երկրում, այդ թվում նաև Արցախում։
Հայաստան այցի ընթացքում Լապշինը հանդիպում ունեցավ Գագիկ Ծառուկյանի հետ։ Առաջին հայացքից, այս սովորական թվացող հանդիպման բուն նպատակը պարզ դարձավ, երբ բլոգերը իր երախտագիտությունը հայտնեց այն բանի համար, որ Ծառուկյանն ամեն կերպ աջակցել է իրեն, հատկապես այն ժամանակ, երբ ինքն օգնության կարիք ուներ և բանտարկված էր, Ծառուկյանը ամեն կերպ ջանացել է նպաստել նրա ազատ արձակմանը։
Լապշինը, իր բլոգի միջոցով Հայաստանը ներկայացնում է աշխարհին, ինչը դրական ազդեցություն է թողնում մեր երկրում տուրիզմի զարգացման վրա, ու նպաստում է, որ մեր երկիրը ավելի գրավիչ դառնա տուրիստների համար։ Այս հարցի կարևորությունը հաշվի առնելով, Ծառուկյանը Լապշինի ընկեր բլոգերներին՝ ովքեր կցանկանան այցելել Հայաստան, տեսնել Արցախը, հրավիրեց մեր երկիր։
Ու այսպես, Հայաստանը ձեռք բերեց ևս մեկ բարեկամի, ի շնորհիվ Գագիկ Ծառուկյանի, ով Հայաստանն ու Արցախը ներկայացնում է աշխարհին՝ իր բլոգի միջոցով, այսպիսով էլ ավելի ճանաչելի դարձնելով մեր երկու հանրապետությունները։

 

 

Լապշինի բանտից ազատ արձակման գործընթացին նպաստել է նաև Գագիկ ԾառուկյանըԱրդեն մի քանի շաբաթ Հայաստանում է գտնվում…

Geplaatst door Lena Avetisyan op Zaterdag 9 februari 2019

Загрузка...