Նարե Մանուկյանին այս դեպքում օգտագործել են որպես ապատեղեկատվության տարածման գործիք

217

Վշտի մեջ գտնվող մարդուն շատ հեշտ է ապակողմնորոշելը, քանզի այդ պահին մարդը չի կարողանում տարբերակել կեղծիքը իրականությունից: Այդպիսի մի իրավիճակի ականատես եղանք երեկ` «շշի Մելոյի», ինչպես ինքն էր գրել, կլանից մեկի կողմից «Պարտեզ» ռեստորանային համալիրի միջադեպին անրադարձի տեսքով: Կիսելով մահացած հարազատների վիշտը և մտնելով նրանց ծանր դրության մեջ, չենք կարող շրջանցել արդարությունը, քանզի անթույլատրելի է մարդուն անհիմն զրպարտելը:
Սույն գրառման հեղինակ՝ Նարե Մանուկյանը պետք է շատ լավ իմանար, որ «Պարտեզ» ռեստորանային համալիրի միջադեպի հրահրողներն ու հետո կրակահերթ բացողներն եղել են «շշի Մելոյի» եղբոր որդիներն ու քրոջ որդին: Հենց նրանք են «ռազբոռկայի» համար ռեստորան կանչել տեխսպասարկման կետի աշխատակիցներին և մահացածներ Ջիվան Հարությունյանին ու Արտաշես Գևորգյանին, ինչի արդյունքում էլ գրանցվել է ողբերգական միջադեպը: Եվ այսքանից հետո փորձել միջադեպի մեջ մեղադրել Գագիկ Ծառուկյանի որդուն, պարզապես դուրս է ցանկացած տեսակի բանականության սահմաններից, առավելևս, երբ այդ թեման բազմիցս է արծարծվել և ապացուցվել է, որ նա մեղավոր չէ:
Յուրաքանչյուր աբովյանցի գիտի, թե ինչպսի բեսպրեդել են տարիներ շարունակ քաղաքում սարքել Մանուկյանները և այս միջադեպն էլ ամբողջությամբ տեղավորվում է նրանց սանձարձակ կերպարի ու վարքագծի մեջ: Ինչ խոսք շատ ցավալի է, որ միջադեպի արդյունքում երիտասարդներ են մահացել, սակայն պետք է հասկանալ, ովքեր են միջադեպի իրական մեղավորները և հենց նրանք էլ պետք է պատասխաանտվության ենթարկվեն իրենց արարքի համար: ի հեճուկս այս ամենի, որոշ ուժեր կամ որ նույնն է անձիք, փորձել են օգտվել հարազատի անկայուն հոգեկան վիճակից և նրա շնորհիվ, հրահրմամբ, հասարակությամ մեջ տարածել բացարձակ կեղծիք, ստոր ապատեղեկատվություն, խեղելով մարդկանց գիտակցությունն ու ազդելով նրանց հուզական աշխարհի վրա: Այս ստոր ապատեղեկատվության տարածմանը միացել է ֆեյքերի մի ամբողջ բանակ, որոնց միջոցով էլ փորձում են իրենց կեղտոտ սուտը տարածել՝ մոլորության մեջ գցելով մարդկանց: Եվս մեկ անգամ կիսելով հարազատների վիշտը խորհուրդ տանք փորձել ավելի սթափ նայել իրականությանը, ինչքան էլ այն ցավոտ լինի, չդառնալ գործիք և անհիմն ու անհարկի չմեղադրել մարդկանց, խաղալով նրանց անվան հետ: Պետք է հասկանալ մի պարզ իրականություն, որ Նարե Մանուկյանին այս դեպքում, ուղղակի օգտագործել են որպես ապատեղեկատվության տարածման գործիք և հենց նման երևույթներից խուսափելու համար է, որ պետք է թւոյլ չտալ նման դրսևորումներ մեր իրականության մեջ:

Նարե Մանուկյանին այս դեպքում օգտագործել են որպես ապատեղեկատվության տարածման գործիքՎշտի մեջ գտնվող մարդուն շատ հեշտ է…

Geplaatst door Misak Manukyan op Maandag 18 februari 2019

Загрузка...