Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է Իրանի քաղաքացու դի

154

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 11:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի 25-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Դ. Փ.-ի բնակարանի դուռը, շքամուտքի հատակին հայտնաբերել Մաջիթ Աղամիրզայի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 1967 թ.) դին:

Загрузка...