Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ա. Գևորգյանի «փորացավը» աթոռակռիվն է

130

ՀՖԲ նախագահ Արթուր Գևորգյանը շարունակում է ամբիցիաներով աթոռակռիվ տալը ։ Այս անգամ մեր հայկական սպորտի ջատագովը, ով հիմնվելով սեփական անձի մասին ունեցած բարձր կարծիքի վրա, մոռանալով ով լինելը արգելել է պետական միջոցներով մարզվող մանկապատանեկան մարզադպրոցի սաների մասնակցությունը Հայաստանի երիտասադների առաջնությանը։
Ուրեմն տեսեք, հաշվի առնելով, մի շարք ակնառու հանգամանքներ պարզից էլ պարզ է, որ Արթուր Գևորգյանի ղեկավարած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի աշխատանքը ներկա պահին լեգիտիմ չէ, քանզի Ա.Գևորգյանի ընտրությունը՝ որպես ֆեդերացիայի նախագահ չեղարկվել է ԱԻԲԱ֊ի կողմից։ Բայց, հաշվի չառնելով այս փաստը, չգիտակցելով դրա լրջության աստիճանը, Գևորգյանը դեռևս շարունակում է անտրամաբանական քայլերի հաջորդականությունը։ Երևի, Գևորգյանը մոռացել է, որ Վովա Գասպարյանը, ով վերոհիշյալիս աներն է հանդիսանում, այլևս չի կարող իր հովանու ներքո կոծկել կամ հետայսու իրավիճակ հարթել։ Մասնավորապես, այստեղ կա մեկ հանգամանալից փաստ ևս,որը կարելի է շեշտել, փետրվարի 22֊23 Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահի և գործկոմի ընտրություններին մեր հերոսը առաջադրել է իր թեկնածությունը և չըտրվել, իսկ հիմա էլ 《համեսատաբար》 լռում է։
Դե ինչ, հուսանք Գևորգյանը, ով էլ իջնելու տեղ այլևս չունի խելքի կգա, ու կազատի մեզ իր ծանր ներկայությունից, իսկ մեր սպորտի սևացած անկյունը վերջապես կլուսավորվի…

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ա. Գևորգյանի փորացավը աթոռակռիվն էՀՖԲ նախագահ Արթուր Գևորգյանը շարունակում է…

Geplaatst door Anna Iskandaryan op Maandag 25 februari 2019

Загрузка...