Ազատ ոճի ըմբիշները դատապարտել են Արթուր Գևորգյանի՝ ՀԱՕԿ-ի հասցեին հնչեցրած վիրավորանքները

325

Ազատ ոճի ըմբիշները ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած քննադատություններն անընդունելի և անհիմն են համարում: Ըմբշամարտիկների խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի ներդրումը օլիմպիական բոլոր մարզաձևերի զարգացման գործում փաստ է: Նրանք նաև դատապարտել են Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի՝ Օլիմպիական կոմիտեի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունները: Կոմիտեն մի ընտանիք է, որտեղ ընդգրկված են մեր երկրի անունն ու պատիվը մշտապես բարձր պահող մարզիչներ ու մարզիկներ, և վիրավորել կոմիտեին՝ նշանակում է չհարգել սեփական երկիրը:

Загрузка...