Ուրախ լուր մեր սիրելի ուսանողների համար

251

 

Սիրելի՛ ընկերներ, մեծ ուրախությամբ ուզում եմ կիսվել ձեզ հետ, քանզի այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից նախաձեռնած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը՝ համաձայն որի այսուհետ ուսանողները ուսման վարձերը կարող են վճարել ամսական կտրվածքով:
Ըստ իս՝ սա կարևոր փոփոխություններից մեկն էր, քանզի վերջին տարիներին գնալով աճում էր քանակը այն ուսանողների, ովքեր ուսման վարձի պատճառով դուրս են մնում բարձրագույն ուսումնական հաստատություններից:
Այս լուրը, կարծում եմ, արժի լայն տարածում ունենա, որպեսզի բոլոր ուսանողները իրազեկ լինեն այս փոփոխությունից:

Ուրախ լուր մեր սիրելի ուսանողների համար.Սիրելի՛ ընկերներ, մեծ ուրախությամբ ուզում եմ կիսվել ձեզ հետ, քանզի այսօր ԱԺ-ն…

Geplaatst door Shake Isayan op Woensdag 6 maart 2019

Загрузка...