Քաղաքապետարանը նահանջեց. Ավտոբուսներում տեսախցիկներ դեռ չեն տեղադրի

182

Երեւանի քաղաքապետարանը նահանջեց. Երեւանյան ավտոբուսներում տեսախցիկներ եւ ձայնագրիչ սարքեր դեռ չեն տեղադրվի: Այս մասին հայտնեցին այսօր առավոտից գործադուլ հայտարարած ավտոբուսների վարորդները, որոնց հետ քիչ առաջ ավարտվել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի մասնակցությամբ խորհրդակցությունը:

Հիշեցնենք, որ Երեւանում, այսօր՝ մարտի 7-ին, Նոր-Նորք վարչական շրջանի Թեւոսյան փողոցում գտնվող Երեւանի «Ավտոբուս» ՓԲԸ 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվում էին դուրս գալ երթուղի: Կանգառներում տասնյակ մարդիկ են մնացել:

Անփոփոխ կմնա նաեւ այսպես կոչված «օրվա պլանը»: Քաղաքապետարնի ներկայացուցիչները նշել են, որ այս նոր ձեւաչափը չի ներդրվի մինչեւ քաղաքապեարանը վերջնական տարբերակ չմշակի, եւ չանցնի քարտային համակարգի:

Վարորդներին այս որոումը բավարարեց եւ նրանք դուրս կգան երթուղի:

Ավելի վաղ զրույցում վարորդները նշել էին, որ եթե նախկինում իրենք իրենց օրական վաստակից այսպես կոչված «պլան» էին տալիս, իսկ մնացածն իրենց էր մնում, հիմա ուզում են վարորդների համար ֆիքսել օրվա գումար՝ 6-7 հազար, ինչին նրանք դեմ են: Վարորդները պնդեցին, որ իրենց ծախսերը գերազանցում է այդ գումարի չափը: Բացի այդ, եթե մինչեւ հիմա վարորդնեն իրենք էին սպասարկում ավտոբուսին տեխնիկական ծախսերը, ապա հիմա պետությունը վերցնելու է իր վրա. «Այսինքն եթե խնդիր լինի, պետք է մի քանի օր սպասենք, առանց գործ մնանք եւ օրական փողը չենք ստանալու: Բացի այդ տեսախցիկներ են ուզում տեղադրել ավտոբուսներում, ինչին եւս մենք դեմ ենք»,-ասացին վարորդները: Նրանք նաեւ չգիտեին, թե այդրոք այդ 6-7 հազարը մաքուր իրենց է մնալու, թե դրանից հարկեր պետք է վճարեն:

Загрузка...