Հայկ Մարությանն ընտանիքով է մասնակցելու շաբաթօրյակին

290

Երևանի քաղաքապետը բոլորին հորդորում է մասնակցել համապետական շաբաթօրյակին։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ դիմեց բոլոր քաղաքացիներին և հորդորեց մասնակցել մարտի 23-ին ծրագրված համապետական շաբաթօրյակին։

«Ես ամբողջ ընտանիքով դուրս եմ գալու առավոտից, նախ կսկսեմ բակի հարակից տարածքներից, այնուհետև այլ հանրային վայրերում կլինենք, որտեղ, այսպես ասած, կպահանջվի մեր աշխատուժը: Սա ոչ միայն մաքրման աշխատանք է, այլ նաև ընտանիքի անդամների և ընկերների հետ շփվելու լավ առիթ»,-ասաց նա:

Ըստ Մարությանի` քաղաքապետարանն ու մյուս գերատեսչություններն իրենց վրա են վերցրել հանրային տարածքները, բայց բակային տարածքներ մուտք չենք գործելու:

Շաբաթօրյակ
Մեկ օրում Հայաստանում 6 աղբանոց և 447 աղբակույտ կփակեն. նախարարը կմասնակցի շաբաթօրյակին

«Սա արդեն մեր բնակիչների վրա կմնա: Այնպես որ, խնդրում եմ ակտիվ մասնակցել»,– ասաց քաղաքապետը։

Մարությանը նշեց, որ քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջերին հետևելով՝ քաղաքացիները կիմանան, թե որտեղ են կոնկրետ մաքրության աշխատանքներ արվելու:

«Մաքրության պարագաները կարող եք բերել, եթե չունեք, մենք կտրամադրենք, այնպես որ, հավաքվեք, դուրս եկեք, մաքրեք»,-ասաց նա։

Մարտի 20-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը

Նա տեղեկացրել էր, որ համապետական շաբաթօրյակի ժամանակ 6 աղբանոցներ և 447 աղբակույտեր կփակվեն, կմաքրվեն մի շարք տարածքներ: Շաբաթօրյակին ակնկալվում է 125-150 000 քաղաքացու մասնակցություն։

 

 

Загрузка...