Վարդան էրոտիկ տեսանյութ է հրապարակել մարզասրահից, որը խելքահան է արել տղամարդկանց

339

Pole-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան տեսանյութ է հրապարակել, որը թեև նվիրված է նիհարելու թեմային, բայց խելքահան է արել տղամարդկանց։

Երգչուհի, դերասանուհի և pole-dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) նիհարելու թեժ պայքար է մղում և իր օրինակով ցույց տալիս, թե ինչպես պետք է ազատվել ավելորդ քաշից։

Instagram–ի իր էջում նա տեսանյութ է հրապարակել մարզասրահից, որը թեև պատասխանում է «ինչպես նիհարել» հարցին, բայց նաև խելքահան է անում տղամարդկանց։

«Այրում ենք ձմեռային քաշը։ Հիմա 59,8 կգ եմ։ Ով որքա՞ն քաշ է հավաքել ձմեռվա ընթացքում», –տեսանյութին կից գրել է Վարդան։

Երկրպագուները տեղին հարց են ուղղել` ինչպես են տղամարդիկ մարզվում նույն մարզասրահում։ «Կարելի է հավերժ նայել… Ինչպե՞ս է կարելի այնտեղ մարզվել։ Կընկնեմ նայելով ու ոչինչ չեմ անի»,– գրել է մեկը։

Ավելի վաղ Վարդան իր էջում սիրեցյալի հետ ռոմանտիկ լուսանկար էր հրապարակել և լուսանկարին կից գրել. «Իմ առաջին ճշմարիտ սիրավեպը»։ Երկրպագուներին լուսանկարը շատ էր դուր եկել, նրանք նշել էին, որ զույգն իսկապես գեղեցիկ է։

Վերջերս Վարդան խոստովանել էր, որ «Միստր Ա»–ն (այդպես է Վարդան նրան կոչում) իրեն արդեն ամուսնության առաջարկ է արել։ Նա խոստովանել էր, որ սիրեցյալի հետ կապրի միայն պաշտոնական հարսանիքից հետո։ Իսկ նրա անունը գաղտնի է պահում։ Միակ բանը, որ հայտնել է երգչուհին. «Նա հայ չէ, բայց դա հստակ չէ»։

 

Загрузка...