«Սեքսը մեծ քաղաքում» սերիալը շարունակություն կստանա

266

Ամերիկյան Paramount Television կինոստուդիան որոշել է նկարահանել հայտնի «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի շարունակությունը: Այս մասին հաղորդում է Digital Spy գործակալությունը:

Կինոստուդիան արդեն պայմանագիր է կնքել համանուն վեպի հեղինակի՝ Քենդես Բուշնելի հետ: Վերջինս արդեն գրել է պատմության շարունակությունը, որը կստանա «Արդյո՞ք մեծ քաղաքում դեռ սեքս կա» վերնագիրը:

Ենթադրվում է, որ նոր ֆիլմը կպատմի սիրո, ամուսնության, երեխաների, ամուսնալուծության և մեծ կորուստների մասին: Ներկա պահին դերասանական կազմի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ ռոմանտիկ կատակերգական ժանրի «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալը հեռարձակվել է 1998-2004թթ. և բաղկացած է 6 եթերաշրջանից, որոնք ընդհանուր առմամբ 94 էպիզոդ են ներառում:

Հեռուստասերիալը պատմում է տարբեր բնավորություն ունեցող, բայց Նյու Յորքի դինամիկ մթնոլորտում ազատ հայացքներով միավորված 30-ն անց, իսկ սերիալի վերջում արդեն 40 տարեկան դարձած կանանց սեռական արկածների մասին։

Загрузка...