Քիմ Քարդաշյանը մոր` Քրիս Ջեների հետ արևային ակնոցների նորաձև հավաքածու է թողարկել

155

Կալիֆոռնիա նահագնում միշտ արևային եղանակ է և արևային ակնոցների զանազան ցուցադրություններն այստեղ սպասված են, սակայն երեկ Բևեռլի Հիլզում կայացած ցուցադրության ժամանակ իսկական աժիոտաժ է սկսվել, քանի որ միջոցառմանը ներկա են եղել 38-ամյա Քիմ Քարդաշյանն ու մայրը` 68-ամյա Քրիս Ջեները։

Ինչպես գրում է Spletnik-ը, արևային նորաձև ակնոցների նոր գիծն այս ընտանիքի հերթական բիզնես նախագիծն է։ Քիմն անձամբ է մասնակցել ակնոցների նախագծմանը, ինչպես նաև նկարահանվել է գովազդային պաստառների համար։

Քիմն ակտիվորեն տարածում է ակնոցների նոր գիծը` օգտագործելով իր էջերը սոցցանցերում։ Ակնոցի տեսակները թողարկվելու են Carolina Lemke բրենդի տակ, որն ակտիվորեն համագործակցում է Քարդաշյանների ընտանիքի հետ։

Загрузка...