52-ամյա Հոլի Բերին փայլել է արծաթափայլ կարճ զգեստով

216

Այս տարի CinemaCon-ը բավական շատ աստղային հյուրեր է ունեցել։ Շարլիզ Թերոնի հետքերով իր նոր ֆիլմը ներկայացրել է Հոլի Բերին. դերասանուհին նկարահանվել է «Ջոն Ուիք 3» մարտաֆիլմում եւ ժամանել է Լաս Վեգաս՝ սպասվող պրեմիերան երկրպագուների հետ քննարկելու։

52-ամյա Հոլին միջոցառմանը ներկայացել է Patbo ապրանքանիշի ազդեցիկ արծաթափայլ զգեստով։ Դերասանուհին համարձակ երկարությամբ զգեստը համադրել էր Stella Luna ապրանքանիշի բարձրակրունկների հետ, իսկ գլխավոր «զարդը» Բերիի փայլուն մաշկն էր։

Загрузка...