Տարիներ շարունակ գործած ապօրինությունների համար Արթուր Գևորգյանը պետք է պատասխան տա օրենքի առաջ

118

Վերջին շրջանում առհասարակ շատերն են իրենց թույլ տալիս կարծիք հայտնել օրինախախտության մասին, սակայն առավել տարակուսելի է, երբ այդ մասին խոսում է մի անձնավորություն, ով տարիներ շարունակ գտնվելով աներոջ հովանավորության ներքո օգտվել է ընձեռնված հնարավորությունից և դարձել է մի շարք ապօրինի գործողություններիհեղինակ:Խոսքը գնում է ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանի մասին, ում կողմից իրականացրած օրինախախտությունների վերաբերյալ խոսվել է բազմիցս, բայց արի ու տես, որ Արթուր Գևորգյանը համարձակվում է խոսել օրինազանցության մասին:Վերջինս հավանաբար մտածում է, թե հանրությունը մոռացել է իր անօրեն գործողությունները, սակայն այդպես չէ, քանզի հենց վերջերս բավականին լայն քննարկման առարկա դարձավ Դավիթաշեն վարչական համայնքում Արթուր Գևորգյանի պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած ապօրինությունները, մասնավորապես Արթուր Գևորգյանը հանդիսանալով վերոնշյալ համայնքի վարչական ղեկավար ապօրինաբար կերպով տիրացել էր նույն համայնքի թաղապետարանին պատկանող 400 քմ. տարածքին:Հիասթափեցնելով Արթուր Գևորգյանին, ցանկանում եմ ասել, որ հատկապես այդ համայնքի բնակիչները և ոչ միայն, չեն մոռացել նաև այն, որ տարիներ շարունակ Արթուր Գևորգյանի ջանքերով, Դավիթաշեն համայնքում այսպես ասած «բեսպրեդել էր» և հենց այդ ժամանակ էր, որ Արթուր Գևորգյանն իր մերձավորների հետ միասին, ապօրինի կերպով խլեցին բիզնեսներ՝ մի շարք հաջողակ գործարարներից:
Ահա և հենց այսպիսի «գերազանց» անցյալով անձնավորության ձեռքերում է գտնվում հայկական բռնցքամարտը, ինչը անթույլատրելի է և անթույլատրելի է ոչ միայն այն պատճառով, որ նրա անցյալը բառի բուն իմաստով թաթաղված է կեղծիքի մեջ, այլ նաև հենց ՀԲՖ-ում տեղի ունեցած վերջին խայտառակ ընտրությունների պատճառով, որի արդյունքում Արթուր Գևորգյանը ընտրվեց ՀԲՖ նախագահ:Հուսանք, որ վերջապես վերոթվարկվածները պատճառ կհանդիսանան, որպեսզի Արթուր Գևորգյանը պատասխան տա տարիներ շարունակ աներոջ հովանավարության ներքո իրականցրած իրավախախտումների և ապօրինի գործողությունների համար:

Տարիներ շարունակ գործած ապօրինությունների համար Արթուր Գևորգյանը պետք է պատասխան տա օրենքի առաջՎերջին շրջանում…

Geplaatst door Vazgen Petrosyan op Zondag 7 april 2019

Загрузка...