Այսպես էլ ապրում ենք Նոր Հայաստանում՝ կեղծ տեղեկություններ տարածելով

195

Պետական տուրքի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը դեռևս ԱԺ չեկած, բոլոր լրատվամիջոցները եզրակացրին, որ սա արվում է ի օգուտ Գագիկ Ծառուկյանի և սկսեցին հեղեղել համացանցը նմանատիպ լուրերով։
Մի կողմ թողնենք այն, որ խնդիրը պետք է դիտարկվեր ո՛չ թե Գագիկ Ծառուկյանի անձով պայմանավորված, այլ տեղական արտադրությունը խթանելուն:
Բայց էականն այստեղ այն է, որ, երբ Տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր այս հարցը, գոնե ինձ համար պարզ դարձավ, որ սուտի վերլուծաբանները շտապել էին իրենց եզրակացություններում, և այս փոփոխությունները գուցե՛ մնացած բոլոր ցեմենտի արտադրությամբ զբաղվողներին օգուտ բերեն, բայց ոչ երբեք Գագիկ Ծառուկյանի Արարատ ցեմենտի գործարանին։
Ողջ զավեշտը կայանում է նրանում, որ սուտի վերլուծաբաններից և ոչ մեկը, չհամարձակվեց կամ չհասկացավ, որ հանձնաժողովում ներկայացված փոփոխությունները չեն կարող լինել ի օգուտ Ծառուկյանի ցեմենտի գործարանի:Եվ չնայած սրան էլ, երեկ ողջ լրահոսը կրկին հեղեղված էր լուրերով այն մասին, որ Տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց ի շահ Ծառուկյանի պետական տուրքի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին։
Ինչ խոսք, բոլորի համար էլ հասկանալի էր, բայց դե Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ նախագահն է, և պետք է ամեն կերպ կեղծ լուրերով փորձել ստվերել նրա գործունեությունը։
Ոչի՛նչ, որ այս փոփոխությամբ 100-ավոր քաղաքացիներ կկանգնեն խնդրի առաջ, կարևորը լրատվամիջոցներով տարածենք կեղծ տեղեկատվություն, որ այս ամենից շահում է Ծառուկյանին պատկանող ընկերությունը, իսկ իրականում էլ ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնեցնենք տեղական ցեմենտ արտադրող ընկերությանը, որը տվյալ դեպքում պատկանում է Գագիկ Ծառուկյանին։
ՀԳ․ Այսպես էլ ապրում ենք Նոր Հայաստանում՝ կեղծ տեղեկություններ տարածելով, հերթական անգամ փորձելով հանրությանը ապակողմնորոշել։

Загрузка...