«Ես ուղղակի ապրում եմ». ծննդյան 109-ամյակը նշող ամերիկուհին պատմել է, որ ամեն ուրբաթ մեկ բաժակ գինի է խմում

96

Այսօր իր ծննդյան 109-ամյակը նշող ամերիկուհի Անի Ուիլսոնը KHOU 11-ին տված հարցազրույցում ասել է, որ ոչ մի յուրահատուկ բան չի արել այսքան ապրելու համար:

Հյուսիսային Կարոլինայի բնակչուհին ասել է, որ երկարակեցության գաղտնիք գոյություն չունի:

«Այնքան շատ մարդ է ինձ հարցնում այդ մասին, իսկ ես ոչ մի յուրահատուկ բան չեմ անում դրա համար: Ես ուղղակի ապրում եմ»,- ասել է 1910 թվականին ծնված Ուիլսոնը:

Սակայն նա ունի մի «ծիսակարգ». ամեն ուրբաթ կինը մեկ բաժակ գինի է խմում, և այս անգամ էլ՝ իր ծննդյան նախօրեին, նա չի խախտել ավանդույթը:

 

Загрузка...