«Երեխան թռիչքի ամբողջ ընթացքում անդադար լացում էր». AirAsia-ի չվերթի ժամանակ 2 ամսական երեխա է մահացել

63

AirAsia ավիաընկերության՝ Կուալա Լումպուրից դեպի Պերտ չվերթ իրականացնող ինքնաթիռում երկու ամսական երեխա է մահացել, հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ սաուդցի զույգի երեխան առողջական խնդիրներ է ունեցել: Փոքրիկի ծնողները պատրաստվում էին Ավստրալիա տեղափոխվել ու այնտեղ նոր կյանք սկսել:

Ուղևորներից մեկի պատմելով՝ Ֆարահ անունով աղջիկը թռիչքի ամբողջ ընթացքում անդադար լացել է՝ «մոտ երեք ժամանոց քաոս ստեղծելով սրահում»:

«Ես անմիջապես գլխի ընկա, որ ինչ-որ սարսափելի բան է կատարվում, ու անմիջապես սկսեցի ուղևորների մեջ բժիշկ որոնել: Նորածինն իր վերջին շունչը փչեց գրկումս: Սիրտս կծկվում է»,-պատմել է ուղևորներից մեկը:

Երբ օդանավը վայրէջք է կատարել Պերտի օդանավակայանում, այն դիմավորել են ոստիկաններն ու բժիշկները:

Загрузка...