«Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի երկրորդ սերիան հասանելի է դարձել համացանցում

63

Ամերիկյան հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին՝ ութերորդ եթերաշրջանի երկրորդ սերիան հասանելի է դարձել համացանցում՝ Amazon Prime մասնավոր բաժանորդագրության ծրագրում սխալի պատճառով, հայտնում է lenta.ru-ն:

Գերմանիայից օգտատերերը, որոնք վճարել էին սերիալի ութերորդ եթերաշրջանը դիտելու համար, կարողացել են տեսնել երկրորդ սերիան առաջին սերիայի ցուցադրությունից անմիջապես հետո: Նշվում է, որ տիտրերից հետո տեսածառայությունն առանց զգուշացման սկսել է հեռարձակել հաջորդ սերիան:

Ավելի ուշ նոր սերիան ցածր որակով հայտնվել է Reddit, ռուսալեզու կայքերում և Telegram-ալիքներում: Ընկերության ներկայացուցիչը վստահեցրել է, որ սխալը շտկվել է ընկերության իմանալուց անմիջապես հետո:

Ամերիկյան հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի ցուցադրությունը սկսվել է ապրիլի 14-ից: Առաջին սերիան ռեկորդային թվով մարդ է դիտել:

Загрузка...