Բակո Սահակյանը մասնակցել է Զավեն Սարգսյանի անհատական լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը

52

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Ստեփանակերտի պատկերասրահում մասնակցել է Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի անհատական լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Արցախի նախագահը գոհունակությամբ նշել է, որ Զավեն Սարգսյանի ցուցահանդեսներն Արցախում կրում են պարբերական բնույթ՝ հույս հայտնելով, որ այս ավանդույթը կպահպանվի նաեւ ապագայում:

Загрузка...