Instagram-ի հայտնի բլոգերը պարզվում է՝ խաբեբա է եւ էսկորտ ծառայություններ է մատուցում

61

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի՝ գիտական հետազոտությունների կեղծմանը հակազդման հանձնաժողովը պարզել է, որ ռուս բլոգեր Ելենա Կորնիլովային խորհուրդները կարող են վնաս հասցնել, իսկ նրա դիպլոմները կեղծ են։ Կորնիլովայի Instagram-ի էջին բաժանորդագրված է 263 հազար մարդ։ Հետազոտության արդյունքների մասին հայտնել է հանձնաժողովի անդամներից մեկը՝ Պյոտր Տալանովը։

Իր էջում Կորնիլովան գովազդում է կենսաբանական ակտիվ հավելումներ, ինչպես նաեւ ցիստիտի եւ  լեղապարկի հիվանդությունների բուժման մասին իր վճարովի վեբինարները։

Նա պնդում է, որ ավարտել է Անհալթի համալսարանը, ինչպես նաեւ Մյունխենի տեխնիկական համալսարանը, իսկ այժմ սովորում է Սինգապուրի ազգային համալսարանում. մոտ ապագայում ծրագրում է ընդունվել Սթենֆորդ։

Փետրվարին Կորնիլովային խորհուրդների մասին պատմող նյութը հրապարակվել է «РБК Стиль»-ում, ինչից հետո հրատարակության խմբագրություն են դիմել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հանձնաժողովի ներկայացուցիչներ Պյոտր Տալանովը եւ Միխայիլ Գելֆանդը։ Գիտնականների եւ «РБК Стиль»-ի համատեղ հետազոտության արդյունքում պարզվել է, որ Կորնիլովան երբեք չի սովորել նշված համալսարաններում, իսկ բուժման վերաբերյալ նրա խորհուրդները կարող են վնաս հասցնել առողջությանը։

Գիտնականները հայտարարել են, որ 26 դեղահաբերի մեծ մասը, որոնք Կորնիլովան խորհուրդ է տալիս հղիներին, ապացուցված արդյունավետություն չունի, իսկ որոշները վտանգավոր են։ Համատեղ հետաքննությունից հետո հոդվածը հեռացվել է, դրա փոխարեն տեղադրվել է նյութը, որում պատմվում է բուժման միջոցների անարդյունավետության եւ վտանգավորության մասին, որոնք առաջարկում է բլոգերը։

Telegram-ի «Рынок шкур» ալիքը, ուր հրապարկվում են էսկորտ ծառայություններ մատուցողների լուսանկարները, Կորնիլովայի մասին բազմաթիվ փաստեր կան, որոնք ապացուցում են, որ նրա փաստաթղթերը կեղծ են։ Հետաքննության հրապարակումից հետո բլոգերին ճանաչել են բազմաթիվ օգտատերեր։ Իհարկե, ոչ թե որպես բժիշկ կամ գիտնական, այլ էսկորտ ծառայություններ մատուցող։ Որոշ օգտատերեր հայտնել են, որ 2010թ.-ին Մոսկվայի ավիացիոն համալսարանի՝ գոյություն չունեցող ամբիոնում կրթություն ստանալու փոխարեն Կորնիլովան ծառայություններ է առաջարկել։

Загрузка...