Հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկված հագուստները (ֆոտո)

138

Շարունակելով ներկայացնել ավանդական դարձած հնգյակների շարքը՝ NEWS.am STYLE-ն այսօր վերհիշել է հայկական շոու-բիզնեսում հայտնված այն 5 զգեստները, որոնք արժանացել են երկրպագուների հիացմունքին, քննադատությանը կամ վրդովմունքին, բայց դրանց միավորել է մեկ բան՝ «համազգային» քննարկումը:)

Այսպիսով՝ ահա, թե ում որ զգեստներն են հայտնվել այս ցուցակում:

Սիրուշո

«Եվրատեսիլ 2008»-ի ընթացքում Սիրուշոյի կրած զգեստը ոչ միայն քննարկվեց եւ դրական արձագաններ ստացավ, այլեւ լայնորեն կրկնօրինակվեց երկրպագուներց շատերի կողմից՝ վերածվելով թրենդի: Սիրուշոն, որը միշտ էլ աչքի է ընկել ոճի յուրահատուկ զգացումով, մրցույթից հետո առավել լայնորեն քննարկվեց՝ որպես հայկական շոու-բիզնեսում ոճի խորհրդանիշ:

Իվետա Մուկուչյան

Եվրատեսիլյան զգեստները, կարծես թե, ամենաքննարկվածն են դարձել հայկական շոու-բիզնեսի պատմության մեջ: Այսպես օրինակ՝ լայնորեն խոսվեց նաեւ Իվետա Մուկուչյանի՝ ոտքերը ցուցադրող հագուստի մասին, որով երգչուհին Հայաստանը պետք է ներկայացներ «Եվրատեսիլ 2016»-ին: «Ինչո՞ւ պետք է հայուհին ցուցադրի իր ոտքերը Եվրոպային»,-մինչ բղավում էին շատերը, Իվետան այդ ընթացքում գերում էր «Եվրատեսիլի» երկրպագուներին, որոնք հիացած էին թե հայ երգչուհու երգով, թե վոկալային տվյալներով, թե զգեստով, թե… ոտքերով:)

Լիլի Մորտո

Լիլի Մորտոն միշտ է հիացնում, ապշեցնում կամ էլ շոկի ենթարկում, բայց նրա ոչ մի հանգուստ այդքան չքննարկվեց, որքան «Միսս Արմենիա 2017»-ի միջոցառմանը կրած կարմիր երանգի չափազանց անկեղծ զգեստը, որը ցուցադրում էր, գրեթե, ամեն ինչ, այդ թվում՝ այն, որ Լիլին ներքնազգեստ չէր կրում: Ի դեպ, զգեստի հեղինակը հենց ինքն էր՝ Մորտոն:

Շպռոտ

Շպռոտը եւս հայկական շոու-բիզնեսի ամենասկանդալային երգչուհիներից է, առհասարակ: Իր կարիերայի հենց սկզբից Շպռոտն իր յուրաքանչյուր կերպարով արժանանում էր հեռուստադիտողի քննարկմանն ու քննադատությանը: Տեւական ժամանակ ԱՄՆ-ում բնակվող երգչուհին մի քանի տարի առաջ պասիվ էր, տեսահոլովակներ չէր թողարկում, իսկ նրա շոկային վերադարձը եղավ «Կտրիճ Դավո» երգի տեսահոլովակը, որտեղ Շպռոտն, ինչպես միշտ, փայլեց «անկեղծությամբ»:

Գայա Արզումանյան

Գայա Արզումանյանի ցանկացած կերպար էպոտաժային է ու քննարկվող, բայց երգչուհու «Ժենգյալ» տեսահոլովակի look-ը, կարծես թե, ամենից շատ մենաբանություններին արժանացավ: Շատերը զարմացել էին՝ ինչո՞ւ է երգչուհին երգում ժենգյալի մասին՝ ցուցադրելով ոտքերը, բայց, իհարկե, չէին մոռացել խոսելուն զուգահեռ հիանալ դրանցով:)

Загрузка...