ՔՈ հիմնադիր անդամը չի պարզաբանել ամենագլխավորը՝ ինչի դիմաց է նախկիններից վերցվել և իրեն տրվել այդ արտոնությունը

133

Արման Լիլի Մեջլումյանները ֆեյսբուքյան իրենց էջում գրում են․

ՔՈ կուսակցության վերջին շրջանում իրականացրած գործողությունները փաստորեն լուրջ, դե առնվազն իրենց համար, դրդապատաճառներն են ունեցել: Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ նրանք՝ Գագիկ Ծառուկյանի դեմ «արշավը» կազմակերպելու համար, Աջափնյակ համայնքում, կանաչապատ տարածքում (Մարգարյան-Հալաբյան խամերուկում գտնվող այգում), սրճարան կառուցելու արտոնություն են ստացել: Սրճարանի կառուցման արտոնությունը տրվել է ՔՈ կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանին, ով էլ ըստ էության, իր էջում գրառման տեսքով անդրադարձել է այդ հրապարակմանը և բացի այն որ չի հերքել տարածված տեղեկատվությունը, դեռ մի բան էլ նրա ընկերները, կուսակցական ընկերները շնորհակալություն են հայտնել մեկնաբանություններում՝ իր կամ չգիտենք արդեն, իրենց սրճարանը «ռեկլամ» անելու համար:

Որ ասում են փոս փորողն ինքն է փոսն ընկնում, ճիշտ են ասում, ինչ-որ մեկ անձի շահերը սպասարկելուց էիք խոսում, իսկ հիմա ամբողջ կուսակցությունով «վիզ» եք դրել Արթուրի համար, որ սրճարանի տեր դառնա:
Եվ բացի այդ, շատ լավ կլիներ, որ իր «պարզաբանման» մեջ Արթուրը բացատրեր, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախկինների ձեռքից վերցված տարածքը, որպես արտոնություն իրեն է տրվել և ամենակարևորը, ինչի դիմաց, չէ որ այդ տարածքում ոչ ոքի մինչ այս պահը, չէր թույլատրվում ինչ-որ բան կառուցել…

Загрузка...