Երևանում երիտասարդ աղջիկը հրկիզել է մերսման սրահի դուռը

81

Մայիսի 8-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Օրբելի եղբայրների փողոցի մերսման սրահը հրդեհել են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, 1995 թ. ծնված Էլեն Հ.-ն նշված փողոցում գտնվող մերսման սրահի դռան վրա նետել է պլաստմասսե տարայով դյուրավառ հեղուկ և հրկիզել այն՝ պատճառելով

65.000 դրամի վնաս:
Նախապատրաստվում են նյութեր:

Загрузка...