Disney-ն արքայազն Հարիին ու Մեգան Մարքլին նրանց առաջնեկի ծննդյան կապակցությամբ կարճամետրաժ մուլտֆիլմ է նվիրել (տեսանյութ)

63

Ամերիկյան Disney ընկերությունը Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիին ու նրա կնոջը՝ Մեգան Մարքլին, նրանց առաջնեկի ծննդյան կապակցությամբ կարճամետրաժ մուլտֆիլմ է նվիրել:

Ազդեցիկ մուլտֆիլմը ջրաներկով նկարել է ստուդիայի նկարիչներից մեկը՝ Քիմ Ռեյմոնդը:

25 վայրկյան տևողությամբ տեսանյութում Վիննի Թուխն ուղևորվում է Վինձորի ամրոց, որտեղ հանդիպում է Սասեքսի դքսի, դքսուհու և նրանց նորածին որդու հետ:

Նշվում է, որ տարիներ առաջ դերասանուհի Մեգան Մարքլն իր բլոգում գրել էր, որ իր սիրելի գրքերից մեկն ամերիկացի գրող Բենջամեն Հոֆֆի The Tao of Pooh գիրքն է:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ու Մեգան Մարքլն ամուսնացել են անցյալ տարվա մայիսի 19-ին, իսկ աշնանը հայտնի էր դարձել, որ Մարքլը հղի է: Նրանց առաջնեկը լույս աշխարհ է եկել մայիսի 6-ին: Նրան անվանակոչել են Արչի Հարիսոն Մաունթբեթեն Վինձոր:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Загрузка...