Արցախի ԱԺ պատվիրակությունն աշխատանքային այցով կլինի Երևանում

13

Մայիսի 14-16-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կլինի Երևանում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Այցի շրջանակում տեղի կունենա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահների հանդիպումը և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը:

Загрузка...