«Կամազ»-ը բախվել է գովազդային վահանակ տեղադրող մեքենային, որի վրայի կռունկից քաղաքացին վայր է ընկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

40

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում 59-ամյա Ռոբերտ Մհերյանը իր վարած КамАЗ 5410 մակնիշի ՊՆ 2025 Տ համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում բախվել է ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցուցանակը տեղադրողը, ով եղել է կռունկի համար նախատեսված հատուկ արկղում, վայր է ընկել մոտ 3 մետր բարձրությունից։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

Загрузка...