Կալանավորված անձի մոտ եկած մոր բերանի խոռոչից հայտնաբերվել է 3 փաթեթ

12

Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Վ. Ն.-ին կարճատև տեսակցության եկած մորը, որի բերանի խոռոչից հայտնաբերել են մուգ դարչնագույն զանգվածով 3 փաթեթ՝  ընդհանուր 1.1 գր քաշով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:

Загрузка...