Ողբերգական դեպք Նոր Նորքի 7-րդ զանգվածում. ավտոբուսը վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան կնոջը

46

Վարորդը չի հեռացել դեպքի վայրից և հավաքվածների հետ փորձել է օգնել կնոջը։

Քիչ առաջ ողբերգական ելքով պատահար է տեղի ունեցել Երևանում։

Նոր Նորքի 7-րդ զանգվածում` Ավետիսյան փողոցում, հասարակական ավտոբուսը վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան կնոջ, որը տեղում մահացել է։

Վրաերթի ենթարկվածի ինքնությունն այս պահին հայտնի չէ։

Վարորդը չի լքել դեպքի վայրը և հավաքվածների հետ փորձել է օգնել կնոջը։

Մեր տեղեկություններով՝ ավտոբուսը «Հիգեր» մակնիշի է և սպասարկում է թիվ 3 երթուղին։

Տեղում աշխատում են ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները։

Նյութի աղբյուր՝ armeniasputnik.am

Загрузка...