Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից

11

Մայիսի 16-ին, ժամը 06:09-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները կանխել են Է. Ս-ի (ծնված 1950թ.) ինքնասպանության փորձը:

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Загрузка...