Քիմ Քարդաշյանը պարային տեսանյութ է հրապարակել՝ դստեր մասնակցությամբ, որը միլիոնավոր դիտումներ է ունեցել

16

Ամերիկյան հեռուստատեսության և Keeping up with the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել՝ դստեր՝ 5-ամյա Նորթի մասնակցությամբ, որը 21 ժամում շուրջ 15 մլն դիտում է ունեցել:

«Ահա, թե ինչ ենք անում դեկրետային արձակուրդի ժամանակ… Հեղինակն ու խորեոգրաֆը Նորթ Ուեսթն է», – տեսանյութին կից գրառել է Քիմը: Հոլովակում Քիմն ու իր դուստրը ներկայացնում են Lil Nas X-ի Old Town Road երգի պարային տարբերակը՝ Նորթի մշակմամբ:

Դատելով սոցցանցում արված մեկնաբանություններից՝ տեսանյութը Քիմի հետևորդներին դուր է եկել: Շատերը Նորթին տաղանդավոր, զարմանահրաշ երեխա են անվանել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ լույս աշխարհ է եկել Քիմի և ռեփեր Քանյե Ուեսթի 4-րդ երեխան: Նրանց որդին ծնվել է փոխնակ մոր օգնությամբ:

https://www.instagram.com/p/Bxc–bfAUPZ/

Загрузка...