Սանհանգույցն ընկած երեխան «Նաիրի» ԲԿ-ում մահացել է

8

Մայիսի 17-ին ժամը 11:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երեխան ընկել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի  Արա Գեղեցիկ փողոցի տներից մեկի սանհանգույցը. անհարաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Է.Մ.-ն (ծնված 2017 թ.) հոսպիտալացվել է «Նաիրի»  ԲԿ, որտեղ մահացել է:

Загрузка...