Բրիտանացի լեզվաբանը վերծանել է 600 տարի առաջ գրված առեղծվածային գրքի՝ Վոյնիչի ձեռագրի բովանդակությունը

18

Մեծ Բրիտանիայի Բրիսթոլի համալսարանի լեզբավան Ջերարդ Չեշիրն ընդամենը երկու շաբաթում վերծանել է 600 տարի առաջ գրված Վոյնիչի ձեռագիրը՝ խորհրդավոր գիրքը, որը վերծանելու ուղղությամբ մասնագետները բազում փորձեր են ձեռնարկել, գրում է Daily Mail-ը:

Ժամանակի ընթացքում ձեռագրի բովանդակության հետ կապված բազմաթիվ տարբերակներ են առաջարկվել՝ ներառյալ այն, թե ձեռագիրը կախարդական ծածկագրեր, այլմոլորակայինների կողմից հաղորդագրություններ և անգամ կոմունիստական քարոզ է պարունակում:

Պարզվում է՝ ձեռագիրը գրված է պրոտո-ռոմանական լեզվով, որը մեռած լեզու է և ժամանակակից ռոմանական լեզուների նախատիպը:

Ձեռագրի մեջ տեղեկություններ են պարունակվում խոտաբուսային դեղամիջոցների, թերապևտիկ լոգանքների, կանանց մտածելակերպի և երեխաների դաստիարակության մասին:

Նշվում է, որ ձեռագիրն ամենայն հավանականությամբ գրվել է դոմինիկյան միանձնուհիների կողմից:

Չեշիրի խոսքով՝ հաջորդ քայլը ձեռագրի հետագա ուսումնասիրությունն ու թարգմանությունը կլինի: Լեզվաբանը խոստովանել է, որ վերջինը որոշակի ժամանակ և ֆինանսավորում կպահանջի, քանի որ ձեռագիրը շուրջ 240 էջից է բաղկացած:

Ձեռագիրը ստեղծվել է 1404-1438 թվականների ընթացքում: Ձեռագիրն անվանվել է Միխայիլ Ուիլֆրեդ Վոյնիչի՝ հայտնի գրող Էթել Լիլիան Վոյնիչի ամուսնու անվամբ, որը այս գիրքը ձեռք է բերել 1912թ.-ին։

Загрузка...