«Տեղի է ունենալու այլասերվածների փակ հավաք ՀՀ պաշտոնյաների և այլ երկրների դեսպանների մասնակցությամբ». aatozz

17

Ս.թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ին, «ԴաբլԹրի Բայ Հիլթոն» հյուրանոցի (ՀՀ, ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի փող. 4/2 ) «Փարիզ» սրահում Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ միասեռականության քարոզչությամբ հայտնի «Նոր սերունդ» ՀԿ-ն կազմակերպում է «Մարդու իրավունքների պաշտպանությունը խտրականության կանխարգելման համատեքստում» թեմայով փակ հանդիպում-քննարկում:

Քննարկմանը մասնակցելու համար հրավիրված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանում ԵՄ փոխդեսպանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարը, ՀՀ-ում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներ, միասեռականության հայտնի քարոզիչներ և նրանց իրավունքների պաշտպաններ՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանները, Արգենտինայի փոխդեսպանը, միասեռականների, նրանց քարոզիչների և պաշտպանների հիմնական ֆինանսավորող և հովանավոր «Բաց հասարակության հիմնադրամներ․ Հայաստան» կազմակերպության փոխտնօրենը, միասեռականների ջերմեռանդ պաշտպաններ Ավետիք Իշխանյանը, Արման Սահակյանը, Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը, փաստաբան-իրավաբաններ, միասեռական Գարիկ Ամոլիկյանը՝ Կարաբինան, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, միասեռականների իրավունքների պաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչներ Մաքսիմ Տրուբկինը, Նինա Կարապետյանցը, Անահիտ Հարությունյանը, Հովհաննես Մադոյանը, Գրիգոր Երիցյանը և այլք:

Загрузка...