4 պարզ հնարք հղիության ընթացքում առանց դեղորայքի ստամոքսի այրոցից ազատվելու համար

49

Ստամոքսի այրոցը բավական տարածված խնդիր է, որին ծանոթ է գրեթե յուրաքանչյուրը: Հատկապես հաճախ այս խնդիրն անհանգստացնում հղիության ընթացքում, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հնարք, որոնք կօգնեն խուսափել ստամոքսի այրոցից կամ մեղմել դրա ախտանշանները:

Սնվել օրական վեց անգամ

Եթե մինչ հղիությունը կինը նախընտրում է սնվել օրական երեք անգամ, ապա հղիության ընթացքում խորհուրդ է տրվում փոխել սննդակարգը: Այս ընթացքում այրոցից խուսափելու համար խորհուրդ է տրվում սնվել ավելի հաճախ, սակայն փոքր չափաբաժիններով: Բանն այն է, որ քաղցած մնալու դեպքում մարդը հաճախ նորմայից շատ է ուտում, ինչն էլ կարող է դառնալ այրոցի պատճառ:

Ֆիզիկապես ակտիվ լինել

Այրոցից ազատվելու ևս մի պարզ միջոց է ֆիզիկական ակտիվությունը: Պարբերաբար մարզվելու դեպքում ակտիվանում է ամբողջ օրգանիզմը, այդ թվում նաև մարսողական համակարգը, ինչն էլ նվազեցնում է այրոցի առաջացման հավանականությունը:

Հետևել քնի դիրքին

Այրոցի դեպքում ստամոքսի պարունակությունը հայտնվում է կերակրափողում, ինչն էլ տհաճ զգացողություններ է առաջացնում: Նման խնդիրներից խուսափելու համար քնած ժամանակ մարդու մարմնի վերին հատվածը պետք է մի փոքր ավելի բարձր լինի, ինչի համար կարելի է բարձ, ծածկոց կամ հատուկ օրթոպեդիկ ներքնակ կիրառել:

Հրաժարվել ծխախոտից

Առհասարակ այս վատ սովորությունից խորհուրդ է տրվում հրաժարվել մինչ հղիանալը, քանի որ այն խիստ բացասաբար է անդրադառնում ապագա երեխայի առողջության վրա: Բացի այդ, այն էլ ավելի ակնհայտ է դարձնում այրոցի տհաճ ախտանշանները, ուստի ծխելը թողնելն օգնում է նաև ազատվել այրոցից:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Загрузка...