5 մթերք, որոնք բարելավում են մարսողական համակարգի աշխատանքը

60

Մարսողական գործընթացները շատ կարևոր են լավ ինքնազգացողության համար, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 մթերք, որոնք օգնում են բարելավել մարսողությունը:

Բողկ

Բողկի գործածությունը բարելավում է աղիների միկրոֆլորան՝ նպաստելով դրանում օգտակար բակտերիաների թվի աճին: Նման ազդեցությունը պայմանավորված է դրանում պարունակվող նյութերով՝ արաբինոգալակտան պոլիսախարիդներով: Բացի այդ, բողկը հարուստ է մանրաթելերով, որոնք դրական ազդեցություն են ունենում աղիների վրա:

Գազար

Գազարը նույնպես պարունակում է արաբինոգալակտաններ, որոնց շնորհիվ ազդում է որպես բնական պրեբիոտիկ: Սա է պատճառը, որ գազար ուտելու սովորությունը հիանալի կանխարգելիչ միջոց է փորկապությունից ու թութքից պաշտպանվելու համար:

Քրքում

Օրական մեկ թեյի գդալ քրքում ուտելը ոչ միայն կարգավորում է աղիների աշխատանքը, այլև ազատում է այրոցից և կանխում է խոցերի ու գաստրիտի տհաճ դրսևորումները: Գիտնականները պարզել են, որ քրքումինն արգելակում է ճարպային բջիջների արտադրությունը, ինչպես նաև բարելավում է ածխաջրերի փոխանակության գործընթացը, ինչը հանգեցնում է ճարպային հյուսվածքների մակարդակի նվազման:

Սխտոր

Սխտորն օժտված է վտանգավոր բակտերիաները ոչնչացնելու հատկությամբ և միաժամանակ չի վնասում օգտակար միկրոօրգանիզմները: Իր այս հատկության շնորհիվ այն հիանալի միջոց է դիզենտերիայի, փորլուծության ու կոլիտների բուժման համար: Բացի այդ, սխտորը բարելավում է ախորժակը,ակտիվացնում է ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում է սննդի արագ յուրացմանը և մեղմում է ստամոքսի ցավը:

Ծնեբեկ

Այս բույսը պարունակում է ինուլին՝ պրեբիոտիկ, որը չի քայքայվում ու չի յուրացվում մինչև չի հասնում հաստ աղիք: Հաստ աղիքում այն բարելավում է սննդարար նյութերի յուրացման գործընթացը՝ ազատելով ալերգիաներից ու նվազեցնելով կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման հավանականությունը: Բացի այդ, ծնեբեկն օգնում է պայքարել փորկապության ու փորափքանքի դեմ և շատ օգտակար է խոցային կոլիտի դեպքում:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Загрузка...