Սերժ Թանկյանը հայտնել է «Գահերի խաղ»-ի կոմպոզիտորի հետ համագործակցության մասին

37

Երգիչ, կոմպոզիտոր, System Of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայտնել է կուլտային «Գահերի խաղը» սերիալի կոմպոզիտորի՝ Ռամին Ջավադիի հետ համագործակցության մասին։ Թանկյանն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում գրել է.

««Գահերի խաղ»-ի այսօրվա էպիկական ավարտից հետո պատիվ ունեմ տեղեկացնելու, որ ընկերս եւ սերիալի կոմպոզիտոր Ռամին Ջավադին ինձ հրավիրել է աջակցել «The Rains of Castamere»-ի վոկալին՝ 8-րդ եթերաշրջանի սաունդթրեքերից մեկը։ Այժմ այն հասանելի է ներբեռնելու եւ տարածելու համար, եւ ես ոգեւորված եմ, որ ձեզ հետ կարող եմ կիսվել դրանով»,- գրել է նա։

Загрузка...