Գ.Ծառուկյանի աջակցությունը հաշված օրերի ընթացքում հասավ Գյումրու խնամքի հաստատություններ

97

Օրեր առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այցելել էին Գյումրու Մանկան տուն, տուն-ինտերնատ ու հոգեբուժարան: Պատգամավորները շրջել էին կենտրոններում, լսել աշխատակիցներին մտահոգող խնդիրներն ու խոստացել՝ վերադառնալուն պես դրանք կներկայացնեն կուսակցության նախագահին: Հաստատությունների ղեկավարները հայտնել էին առաջին կարևորության կենցաղային իրերի, տեխնիկայի և գույքի խնդիրների մասին: Դեռ շաբաթը չլրացած՝ խմբակցության պատգամավորները կրկին մեկնել են Գյումրի՝ արդեն հագեցած բեռնատարով: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ կենտրոնները ստացել են իրենց անհրաժեշտ իրերը:

Загрузка...