Մյասնիկյան պողոտայում երթևեկությունը կաթվածահար է եղել. լուսանկարներ

49

ՃՏՊ–ի հետևանքով մեքենաներից մեկը շրջվել է։

Երևանի Մյասնիկյան պողոտայում ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել։

Дорожно-транспортное происшествие на проспекте Мясникяна (22 мая 2019). Еревaн

Կենդանաբանական այգուց դեպի վերև` Նոր Նորք և Ավան տանող հատվածում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, BMW–ն` վնասվել։

Дорожно-транспортное происшествие на проспекте Мясникяна (22 мая 2019). Еревaн

Նախնական տվյալներով՝ պատահարի հետևանքը միայն նյութական է․ տուժածներ չկան։

Տեղում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանները ստուգել են վարորդների սթափության աստճանը․ երկուսն էլ ալկոհոլ օգտագործած չեն եղել։ Վթարի հանգամանքները պարզվում են։

Дорожно-транспортное происшествие на проспекте Мясникяна (22 мая 2019). Еревaн

Նշենք, որ Մյասնիկյան պողոտան այս պահին խցանված է։

 

Загрузка...