6 պատճառ ամեն օր մեղր օգտագործելու համար. մեղրի ամենաօգտակար հատկությունները

21

Մեղրը շատ համեղ ու օգտակար մթերք է, սակայն շատերը գաղափար անգամ չունեն, թե ինչ օգտակար հատկություններով է այն օժտված և հաճախ հրաժարվում են մեղրից: Մասնագետները ներկայացրել են 6 պատճառ ամեն օր մեղր օգտագործելու համար, սակայն նախազգուշացնում են, որ այս մթերքի չափաբաժինը հարկավոր է համաձայնեցնել բժշկի հետ, քանի որ մեղրը հզոր ալերգեն է:

Գիտնականների խոսքով՝ ամեն օր մեղր օգտագործելը կօգնի կարգավորել զարկերակային ճնշումը, ինչը պայմանավորած է գլյուկոզայի մեծ քանակությամբ: Երբ գլյուկոզան հայտնվում է օրգանիզմում հիպոթալամուսը հաճելի զգացողությունների վերաբերյալ ազդանշան է ստանում: Այս կերպ ակտիվանում է պարասիմպաթիկ նյարդային համակարգը, որ դրական ազդեցություն է ունենում ճնշման ցուցանիշների վրա:

Բացի այդ, մեղրը հարուստ է կալիումով, մագնեզիումով, երկաթով, նատրիումով ու ասկորբինաթթվով, ինչի շնորհիվ նվազեցնում է խոլեստերինի մակարդակն ու բարելավում է սրտամկանի տոնուսը: Այն նաև հիանալի միջոց է հազի բուժման ու կանխարգելման համար, իսկ մեղրով ինհալացիաներն օգնում են մեղմել կոկորդի ցավը:

Մեղրն օժտված է բակտերիասպան ու հակաբորբոքային հատկություններով, ուստի կարող է օգտագործվել վնասվածքները բուժող քսուքների փոխարեն: Բացի այդ, կրծողների վրա անցկացված գիտափորձերը ցույց են տվել, որ մեղրը դրական ազդեցություն է ունենում հիշողության ու օրգանիզմի ընդհանուր առողջության վրա՝ ազդելով որպես արդյունավետ հանգստացնող միջոց:

Այս բնական մթերքը հիանալի խնամքի միջոց է նաև մաշկի համար: Այն ձգում է թուլացած մաշկը, օրգանիզմից դուրս է բերում վնասակար նյութերը, մաքրում է ծակոտիներն ու սնուցում է մաշկային հյուսվածքները:

Загрузка...