Կառավարության նիստը` ուղիղ. օրակարգում 49 հարց է, որից 32-ը` չզեկուցվող

49

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, օրակարգում 49 հարց է, որից 32-ը չզեկուցվող է:

Կառավարությունն այսօր կքննարկի 11 միլիոն 500 հազար դրամ  ՀՀ Կառավարության առաջին մասնաշենքի քաղաքացիների ընդունելությունների տարածքի բարելավմանը և կահավորմանն ուղղելու հարցը:

Կներկայացվի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր 2»-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը:

Կորոշովի ՀՀ Շիրակի մարզի Գետափի համայնքի ղեկավարի և Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու հարցը:

Загрузка...