Եղեգնաձորի դպրոցի բակում 15-ամյա պատանիների վեճի արդյունքում մեկը գլխուղեղային վնասվածք է ստացել

16

Մայիսի 22-ին, ժամը 12.00-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ գանգուղեղի վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 22-ին, ժամը 10.45-ի սահմաններում, դպրոցի բակում, վիճաբանության ժամանակ, 15-ամյա մեկ այլ պատանի բռունցքով հարվածել է հիշյալ պատանու դեմքին՝ պատճառելով վնասվածք:

Վնասվածք ստացածը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ «Էրեբունի» Բ/Կ:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:

Загрузка...