Լիլի Մորտոն հաստատում է, որ հեռացել է Women’s Club-ից, նախագծի պրոդյուսերը հայտարարությունը պաշտոնական չի համարում. մանրամասներ

72

Երեկ Լիլի Մորտոն Ինստագրամում հայտնել էր, որ լքել է Women’s Club-ը։ Tert.am Life-ի հետ զրույցում Լիլին հաստատել է այս տեղեկությունը։ «Այո, դուրս եմ եկել, բայց չեմ ուզում այդ մասին խոսել։ Ոչ հիմա, ամեն դեպքում շնորհակալ եմ»,– մեզ հետ զրույցում ասել է Լիլին։

Tert.am Life-ը կապ է հաստատել նախագծի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանի հետ։ «Ես դեռ չեմ ուզում  մեկնաբանել այդ ամենը, քանի որ այդ ինֆորմացիան հիմնված է Լիլի Մորտոյի ինստագրամյան գրառման վրա, իսկ ես չեմ ուզում մեկնաբանել Լիլի Մորտոյի ինստագրամյան գրառումը»,- ասաց պրոդյուսերը։

Մեր հարցադրմանը` արդյոք սա նշանակում է, որ Լիլին իր որոշման մասին չի տեղեկացրել իրենց՝ պրոդյուսերը պատասխանեց․ «Երբ այդ ինֆորմացիան կլինի պաշտոնական կամ մեր կողմից տրամադրված տեղեկություն, մեկնաբանություն էլ կլինի։ Սա Ինստագրամի գրառում է, երբ պահը հասունանա, մեկնաբանություն կտամ, իսկ հիմա ասելու բան չունեմ»։

Նշենք, որ Լիլի Մորտոն Ինստագրամի «Սթորի» բաժնում երեկ գրել էր․ «Հարգելիներս, իմ և Women’s Club-ի համագործակցությունը դադարեցվում է՝ իմ իսկ ցանկութամբ։ Շնորհակալություն»։

Загрузка...