Մեքսիկայում կործանվել է Մի-17 ուղղաթիռ

30

Ռուսական արտադրության Մի-17 ուղղաթիռը վայր է ընկել Մեքսիկայում, ուրբաթ տեղեկացրել է լատինամերիկյան երկրի ռազմածովային նավատորմի նախարարությունը։

«Տեղեկացնում ենք, որ Վալյե Վերդեի (Սան Լուիս Պոտոսի նահանգ) մոտ տեղի է ունեցել ցավալի պատահար՝ կործանվել է մեր գերատեսչության Մի-17 ուղղաթիռը»,- ասվում է ՌԾՈւ նախարարության հաղորդագրությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Excelsior պորտալի տվյալներով՝ ուղղաթիռը մասնակցում էր անտառային հրդեհների մարմանը հարեւան Կերետարո նահանգում։ Ուղղաթիռում յոթ մարդ կար, նրանց ճակատագրի մասին պաշտոնական տվյալներ առայժմ չկան, ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ նրանք կարող են զոհված լինել։

2012 թվականի նոյեմբերին ռուսական ուղղաթիռների մի խմբաքանակ հասցվեց մեքսիկական Վերակրուս։ Դրանք Մեքսիկայի ռազմածովային ուժերի Մի-17В-5 ուղղաթիռներն էին։ Մեքսիկան ընդհանուր առմամբ 20 հատ Մի-17 ուղղաթիռ ունի։

 

Загрузка...