Գեղեցկության սրահ այցելության արդյունքը դարձավ խոր վերքը աղջկա գլխի վրա

18

Ցնցող պատմություն տեղի ունեցավ Սեուլում (Հարավային Կորեա). 21-ամյա աղջիկը, որը ցանկանում էր շիկահեր դառնալ, արդյունքում «մի խոր վերք» ստացավ» գխի վրա։

Ինչպես ասվում է այն հոդվածում, որը հրապարակվել է Archives of Plastic Surgery ամսագրում, քիմիական նյութը, որն օգտագործվել է մազերը ներկելիս, աառաջ է բերել անունը չնշած աղջկա մաշկի ուժեղ այրվածքներ գլխի վրա։ Բացի այդ, չարաբաստիկ գեղեցկության սրահի այցելուի մազերը թափվել են։ Բժիշկների կարծիքով՝ դրա պատճառը պերսուլֆատի եւ ջրածնի գերաթթվի երկարատեւ ազդեցությունն է եղել։ Նյութի անվանումը, որն օգտագործվել է մազերը ներկելիս, չի նշվում։

Բժիշկները տուժողի մոտ ախտորոշել են կոագուլյացիոն նեկրոզ։ Բուժումից հետո աղջիկը վիրահատվել է, նրան մազի ֆոլիկուլներ են պատվաստել։ Մազածածկույթի վերականգնման համար ընդհանուր առմամբ մի քանի ամիս է պահանջվել։

Загрузка...