Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է

26

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 24-ին, հիվանդանոցում մահացել է 66-ամյա Սերժիկ Արզումանյանը, ով Արարատի բժշկական կենտրոն էր տեղափոխվել մայիսի 23-ին Արարատ քաղաքի Երկաթուղային և Սպանդարյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանության 2-դ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է վարորդների և վիրավորների ինքնությունը. Mercedes-ը վարել է 23-ամյա Թադևոս Նահապետյանը, իսկ Hyundai Azera-ն վարել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 46-ամյա Ջամալուդին Մութաևը։ Վթարի հետևանքով Արարատի հիվանդանոց էին տեղափոխվել վարորդներն ու Թ. Նահապետյանի ուղևոր՝ 19-ամյա Աննա Բալասանյանը և Ջ. Մութաևի ուղևորներ Ս. Արզումանյանը և 64-ամյա Գարիկ Արզումանյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Թ. Նահապետյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արարատ քաղաքի Երկաթուղայիններ և Սպանդարյան փողոցների խաչմերուկում բախվել էին Mercedes E 320 մակնիշի FL 138 համարանիշի և Hyundai Azera մակնիշի 36 DR 661 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

 

Загрузка...