Գիշերային ակումբում ոմն Ռոբ մոխրամանով հարվածել է մի քաղաքացուհու գլխին

17

Մայիսի 26-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում վիճաբանություն է:

Ոստիկանությունից  հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.20-ին, Արշակունյաց պողոտայում գործող գիշերային ակումբում, վիճաբանության ժամանակ, ոմն Ռոբ մոխրամանով հարվածել է մի քաղաքացուհու գլխին՝ պատճառելով վնասվածք, այնուհետեւ կոտրել է ակումբի ծաղկամանները, ծաղիկները եւ ցուցափեղկի ապակին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ պարզվել է Ռոբի ինքնությունը, որը ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:

Загрузка...