«Բելաջիո»-ի մոտ «Մերսեդեսը» բախվել է կամրջի սյանն ու հայտնվել հանդիպակաց գոտում՝ փակելով ճանապարհը (ֆոտո)

17

Երեւանում, այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06։10-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 NF 768 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում, դեպի Հերացի փողոց ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել ճանապարհի բաժանարար բազալտե քարերին, անցել կանաչ գոտու հատվածն ու այնուհետեւ բախվել «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ գտնվող կամրջի սյանը եւ հայտնվել հանդիպակաց երթեւեկելի գոտում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարեւանությամբ՝ մասամբ փակելով ճանապահի երթեւեկելի գոտին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը (23-ամյա Ա.Գ.), ում ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայողները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն է ստացել, այնուհետեւ տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Загрузка...